Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Շուտ մեռ­նել, թե ոչ, կարևոր չէ, պատ­վով, թե ան­պա­տիվ, դա է էա­կա­նը»

«Շուտ մեռ­նել, թե ոչ, կարևոր չէ, պատ­վով, թե ան­պա­տիվ, դա է էա­կա­նը»
06.03.2020 | 00:08
ՎԱԶ­ԳԵՆ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ ԽՈՍ­ՔԵ­ՐԻՑԷլ չեմ խո­սում տա­րա­ծաշր­ջա­նա­յին մեն­թա­լի­տե­տի հա­մա­րում ստա­ցած կա­շա­ռա­կե­րու­թյան մա­սին: Եվ ե­թե մեր հարևան­նե­րից յու­րա­քան­չյու­րը մեծ աշ­խար­հի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում այս ա­մե­նը կոմ­պեն­սաց­նող որևէ ծան­րակ­շիռ խա­ղա­քարտ ու­նի՝ ծա­վա­լա­յին, քա­նա­կա­յին, ռե­սուր­սա­յին, ա­պա մեզ մնում է մյուս­նե­րից ուղ­ղա­կի մի գլուխ ա­վե­լի կազ­մա­կերպ­ված, նպա­տա­կաս­լաց, բա­րո­յա­կան լի­նել վեր­ջա­պես: Ակն­հայտ ճշ­մար­տու­թյուն է, որ լավ հա­վաք­ված փոք­րը, քի­չը հա­ճախ ա­վե­լի ու­ժեղ են, քան վատ հա­վաք­ված մեծն ու շա­տը՝ լի­նի պե­տու­թյուն, բա­նակ թե ըն­տա­նիք:
Մենք ի­րա­վունք չու­նենք թույլ տա­լու այն­պի­սի շռայ­լու­թյուն, ինչ­պի­սին է տաս­նյակ կու­սակ­ցու­թյուն­նե­րի և հո­սանք­նե­րի գո­յու­թյու­նը: Այս քա­ղա­քա­կան դաշ­տը պետք է կա­նո­նա­վոր­վի, ինչ­պես հա­տուկ է քա­ղա­քա­կիրթ եր­կր­նե­րին: Հա­յաս­տա­նում էլ պետք է գոր­ծեն 3-4 դա­սա­կան ու­ժեր, ա­վան­դույթ­ներ ու­նե­ցող և ա­վան­դույթ­ներ ձևա­վո­րող, քա­ղա­քա­կան հս­տակ դեմք ու նկա­րա­գիր ու­նե­ցող և իր հետևից ժո­ղո­վուրդ տա­նող կու­սակ­ցու­թյուն­ներ: Այ­լա­պես այս բզկտ­վա­ծու­թյու­նը կբե­րի նաև հա­սա­րա­կու­թյան բզկտ­վա­ծու­թյան:
Միաս­նու­թյու­նը կա­րող է սա­րեր շուռ տալ:
Կա­րող է աշ­խարհ զար­գաց­նել: Նաև դառ­նալ փաս­տարկ նույն աշ­խար­հի հա­մար: 21-րդ դար հաղ­թա­նա­կած, պատ­վով մտ­նե­լու մեր միակ ե­րաշ­խիքն է միաս­նու­թյու­նը:
Ե­րա­նի մեր բո­լոր քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­ներն ու ան­հատ­նե­րը այդ գի­տակ­ցու­թյամբ ա­ռաջ­նորդ­վեն: Ե­րա­նի նրանց օ­րի­նակ ծա­ռա­յի, ոգևո­րի պարզ ու պինդ տղա­նե­րի՝ ի­րենց հին ու նոր ըն­կեր­նե­րի օ­րի­նա­կը:
Հա­յաս­տա­նը գտն­վում է մի տա­րա­ծաշր­ջա­նում, որ­տեղ ա­վե­լի շատ լուրջ ժո­ղովր­դա­վա­րա­կան հիմ­քեր-սկզ­բունք­ներ մենք ու­նենք. դա մեր հաղ­թա­կան խա­ղա­քար­տե­րից մեկն է, և ե­թե մենք կա­րո­ղա­նանք ճիշտ աշ­խա­տանք­ներ տա­նել ու դառ­նալ իս­կա­պես ժո­ղովր­դա­վա­րա­կան պե­տու­թյուն, այդ­պես ա­վե­լի հեշտ կկա­րո­ղա­նանք հաղ­թել մեր հա­կա­ռա­կորդ­նե­րին ու մր­ցա­կից­նե­րին:
Ա­ՄԵՆ ԲԱՆ ԷԼ ՄԱՐ­ԴՈՒ ՀԱ­ՄԱՐ Է
Ող­բեր­գա­կան հոկ­տեմ­բե­րի 27-ից հե­տո, ՊՆ աշ­խա­տա­կազ­մի հրա­տա­րակ­չա­կան բաժ­նում խմ­բագ­րի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լուն զու­գըն­թաց, սկ­սե­ցի գրա­ռել Վազ­գեն Սարգ­սյա­նի մա­սին զի­նա­կից­նե­րի հու­շե­րը՝ օգ­տա­գոր­ծե­լով աշ­խա­տան­քա­յին ընդ­մի­ջում­նե­րի սուղ ժա­մա­նա­կը: 2013 թ. մա­յի­սի կե­սին էր: ՎՏՎ վար­չու­թյան պե­տին խնդ­րե­ցի, ընդ­միջ­ման մեկ ժա­մից բա­ցի, լրա­ցու­ցիչ տրա­մադ­րել ևս 30-40 րո­պե, որ­պես­զի կա­րո­ղա­նամ ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան շեն­քից հաս­նել Հաղ­թա­նա­կի զբո­սայ­գու դի­մաց գտն­վող ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի նախ­կին շեն­քը, որ­տեղ այդ ժա­մա­նակ տե­ղա­վոր­ված էր ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին ա­ռըն­թեր բարձ­րա­գույն սպա­յա­կան հանձ­նա­ժո­ղո­վը և գրա­ռեմ հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ, Շու­շիի ա­զա­տագր­ման ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան շտա­բի պետ, գե­նե­րալ-մա­յոր ՖԵԼԻՔՍ ԳԶՈ­ՂՅԱ­ՆԻ հու­շե­րը Վազ­գեն Սարգ­սյա­նի մա­սին: Այդ օ­րը գե­նե­րա­լը պատ­մեց Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի ըն­թաց­քում Վազ­գեն Սարգ­սյա­նի հետ հա­մա­տեղ գոր­ծու­նեու­թյան ու­շագ­րավ դր­վագ­ներ: Մեր զրույ­ցի վեր­ջում նա խոս­տա­ցավ ինձ հանձ­նել դժ­վա­րին օ­րե­րին իր՝ Շա­հու­մյա­նի շր­ջա­նում գտն­ված ժա­մա­նակ Վազ­գե­նի ի­րեն ուղղ­ված նա­մակ­նե­րը: Քա­նի որ ինձ տր­ված ժա­մա­նա­կը չէր սպառ­վել, պա­րոն Գզո­ղյա­նի ան­մի­ջա­կան, ջերմ ըն­դու­նե­լու­թյու­նից քա­ջա­լեր­ված, հարց­րի՝ ար­դյոք կա­րո՞ղ է ա­ջակ­ցել, որ­պես­զի հան­դի­պեմ սպա­յա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ ՍՏԵ­ՓԱՆ ՎԱ­ՀԱ­ՆԻ ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԻՆ՝ Սպա­րա­պե­տի մա­սին նրա խոս­քը ևս գրա­ռե­լու հա­մար: Գզո­ղյա­նը ժպ­տաց՝ ա­սե­լով, որ իր ա­ջակ­ցու­թյան կա­րի­քը չկա, պար­զա­պես թա­կեմ դի­մա­ցի սե­նյա­կի կող­քի դու­ռը, որ­տեղ գե­նե­րա­լի աշ­խա­տա­սե­նյակն է: Իմ կա­մա­ցուկ թա­կո­ցի վրա դուռն ան­մի­ջա­պես բաց­վեց: Ե­րի­տա­սարդ սպան ան­ծա­նո­թու­հուս այ­ցից ակն­հայ­տո­րեն զար­մա­ցած՝ հար­ցա­կան հա­յացքն ուղ­ղեց գրա­սե­ղա­նի առջև նս­տած գե­նե­րա­լի կող­մը: Շտա­պե­ցի ներ­կա­յա­նալ. «Հրա­տա­րակ­չու­թյան խմ­բա­գիր, կա­պի­տան Ծա­ռու­կյան», և հայտ­նե­ցի այ­ցե­լու­թյանս նպա­տա­կը:
-Հիշ­վող ա­նուն-ազ­գա­նուն ու­նեք,- ա­սաց գե­նե­րա­լը,- Դու՞ք եք խմ­բագ­րում մեր պաշ­տո­նա­կան գրու­թյուն­նե­րը: Ճիշտն ա­սած, սպա­սում էի ձեզ պես մե­կին՝ խո­սե­լու, հա­ղոր­դակց­վե­լու հա­մար: Եվ ա­հա՛, Դուք ե­կաք:
Գրա­սե­ղա­նի վրա թղ­թա­պա­նակ­ներ էին, գր­քեր, ի­րար կող­քի դարս­ված փաս­տաթղ­թեր: Ա­սես մո­ռա­ցած իմ ներ­կա­յու­թյու­նը՝ դեմ­քի կենտ­րո­նա­ցած ար­տա­հայ­տու­թյամբ նա շա­րու­նա­կեց դա­րակ­նե­րից նոր թղ­թեր հա­նել, մտազ­բաղ աչ­քի անց­կաց­նել... Հաս­կա­ցա, որ մեր զրույ­ցը հեշտ չի լի­նե­լու, և աշ­խա­տան­քից ու­շա­նա­լու մտ­քից լար­վե­ցի. պայ­մա­նա­վոր­ված ժա­մից ան­գամ հինգ րո­պե ու­շաց­ման հա­մար ղե­կա­վա­րու­թյան կող­մից կա­րող էի գրա­վոր «նկա­տո­ղու­թյուն» ստա­նալ, մի բան, որ 16 տար­վա ծա­ռա­յու­թյան ըն­թաց­քում երբևէ չէր ե­ղել, ո­րի հա­մար ներ­քուստ հպարտ էի: Ի վեր­ջո, գե­նե­րա­լը թո­ղեց փաս­տաթղ­թե­րի կույ­տը և հա­յաց­քը սա­հեց­նե­լով սե­նյա­կի ի­րե­րի վրա­յով ՝ ան­սո­վոր ե­րան­գով ա­սաց.
-Գնում եմ բարդ վի­րա­հա­տու­թյան, հա­վա­նա­բար այլևս չվե­րա­դառ­նամ այս աշ­խա­տա­սե­նյակ: Պետք է հա­մա­կերպ­վել, ա­մեն բան էլ մար­դու հա­մար է...
Անս­պա­սե­լի այդ խոս­քե­րից այ­լայլ­ված՝ լուռ կանգ­նել էի: Ձեռ­քիս պատ­րաստ պա­հած ստ­վա­րա­թերթ տետրն ու գրի­չը մի տե­սակ ա­վե­լորդ ու ան­պա­տեհ էին թվում: Ա­սես դրա­մա­տի­կա­կան կի­նոն­կա­րի կադ­րում լի­նեի ու չգի­տեի խոս­քերս: Զգա­լով վի­ճակս՝ գե­նե­րա­լը հան­կարծ ժպի­տով նա­յեց ինձ, սե­նյա­կի ան­կյու­նում պատ­րաս­տա­կամ կանգ­նած լել­տե­նան­տին և խո­սեց գրե­թե պա­տա­նե­կան զվարթ ձայ­նով ու վա­վե­րագ­րո­ղին վա­յել սա­հուն, հան­դարտ պա­տու­մով ներ­կա­յաց­րեց իր կյան­քի պատ­մու­թյու­նը՝ ա­սես վերս­տին վե­րապ­րե­լով հի­շար­ժան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ման­րա­մաս­նե­րը: Սկ­սեց ոչ թե կեն­սագ­րու­թյան սկզ­բից, այլ զին­ծա­ռա­յու­թյան վաղ շր­ջա­նի մի դր­վա­գից, որ այդ պա­հին արթ­նա­ցել էր մտա­պատ­կե­րում: Իս­կույն, ա­ռանց թույ­լտ­վու­թյան, նս­տե­ցի գրա­սե­ղա­նի շա­րու­նա­կու­թյուն սե­ղա­նի ա­ռա­ջին պա­տա­հած ա­թո­ռին, բա­ցե­ցի տետրն ու սկ­սե­ցի գրա­ռել՝ ո­րոշ բա­ռե­րի միայն ա­ռա­ջին տա­ռե­րը նշե­լով, որ­պե­զի հասց­նեմ ոչ մի բառ բաց չթող­նել, հար­ցով չընդ­հա­տել գե­նե­րա­լի խոս­քը: Այդ նյու­թում, թեր­թի հնա­րա­վո­րու­թյան նկա­տառ­մամբ, խոս­քի ո­րոշ հատ­ված­ներ հա­մա­ռո­տել եմ՝ պա­հե­լով ա­մե­նաէա­կա­նը, հի­շա­տա­կե­լին:
ԱՆՀ­ՐԱ­ԺԵՇՏ ՏԵ­ՂԵ­ԿԱՆՔ
Գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ստե­փան Միր­զո­յա­նը 1968 թ. ա­վար­տել է Բաք­վի հա­մա­զո­րա­յին բարձ­րա­գույն ու­սում­նա­րա­նը: 1974 թ. ե­ղել է Մոսկ­վա­յի Ֆրուն­զեի ան­վան ռազ­մա­կան ա­կա­դե­միա­յի ուն­կն­դիր: 1976-1979 թթ. ծա­ռա­յել է Մի­ջի­նա­սիա­կան զին­վո­րա­կան օկ­րու­գում՝ որ­պես գն­դի շտա­բի պետ: 1979-1984 թթ. ԽՍՀՄ զին­ված ու­ժե­րում զբա­ղեց­րել է մի շարք պաշ­տոն­ներ: 1984 թ. նշա­նակ­վել է Պան­ֆի­լո­վյան դի­վի­զիա­յի շտա­բի պետ-հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ և որ­պես ազ­գա­յին դի­վի­զիա­յի հրա­մա­նա­տա­րի խոր­հր­դա­տու՝ զին­ծա­ռա­յու­թյան է գոր­ծուղ­վել Աֆ­ղանս­տա­նի Դե­մոկ­րա­տա­կան Հան­րա­պե­տու­թյուն, ա­կա­նա­տես ու մաս­նա­կից ե­ղել այն­տեղ ըն­թա­ցող մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին: Նրա ծա­ռա­յու­թյու­նը բարձր է գնա­հատ­վել ԽՍՀՄ զին­ված ու­ժե­րի և Աֆ­ղանս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վա­րու­թյան կող­մից:
1990 թ. Լե­հաս­տա­նում տե­ղա­բաշխ­ված զո­րա­մա­սի մար­տա­կան պատ­րաս­տու­թյան գծով պե­տի տե­ղա­կալ Միր­զո­յանն իր խնդ­րան­քով տե­ղա­փոխ­վել է Հա­յաս­տան, նշա­նակ­վել հան­րա­պե­տա­կան զին­կո­մի­սա­րիա­տի զո­րա­հա­վա­քա­յին բաժ­նի պետ-զին­կո­մի տե­ղա­կալ: 1994-1997 թթ. ղե­կա­վա­րել է ՀՀ ՊՆ կադ­րե­րի վար­չու­թյու­նը: 1997-2000 թթ. ե­ղել է ՀՀ ՊՆ 3-րդ բա­նա­կա­յին զո­րա­միա­վոր­ման հրա­մա­նա­տար: 2000 թ. մար­տի 16-ին նշա­նակ­վել է ՀՀ ՊՆ Վ. Սարգ­սյա­նի ան­վան ռազ­մա­կան ինս­տի­տու­տի պետ, ծա­ռա­յել մինչև 2007-ը: 2009-2012 թթ. ե­ղել է ՀՀ Հան­րա­յին խոր­հր­դի պաշտ­պա­նու­թյան, ներ­քին գոր­ծե­րի և ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղո­վի պաշտ­պա­նու­թյան հար­ցե­րի են­թա­հանձ­նա­ժող­վի նա­խա­գահ: 2012 թ. նշա­նակ­վել է ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին ա­ռըն­թեր բարձ­րա­գույն սպա­յա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ:
ՀՀ ԶՈՒ ծա­ռա­յու­թյան ա­ռա­ջին իսկ ա­միս­նե­րից ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել է Ար­ցա­խի և ՀՀ սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյան մար­տե­րին:
Ան­մի­ջա­կա­նո­րեն մաս­նակ­ցել է Քար­վա­ճա­ռի ա­զա­տագր­ման հա­մար մղ­վող մար­տե­րին:
Խոր­հր­դա­յին բա­նա­կի և ՀՀ ԶՈՒ շի­նա­րա­րու­թյան գոր­ծում մեծ ա­վան­դի, ՀՀ սահ­ման­նե­րի պահ­պա­նու­թյան և պաշտ­պա­նու­թյան մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին ակ­տիվ մաս­նակ­ցու­թյան, եր­կա­րա­մյա ան­բա­սիր, բա­րե­խիղճ ծա­ռա­յու­թյան հա­մար պարգևատր­վել է ԽՍՀՄ, ՀՀ և Աֆ­ղանս­տա­նի պե­տա­կան շքան­շան­նե­րով, բազ­մա­թիվ գե­րա­տես­չա­կան մե­դալ­նե­րով, շնոր­հա­կա­լագ­րե­րով, ան­վա­նա­կան զեն­քով:
Պարգևատր­վել է ՀՀ «Մար­տա­կան խաչ» 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նով, «Հայ­րե­նի­քին մա­տու­ցած ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մար» 1-ին աս­տի­ճա­նի մե­դա­լով:
1998 թ. Ստե­փան Միր­զո­յա­նին շնորհ­վել է գե­նե­րալ-մա­յո­րի, 2004 թ.՝ գե­նե­րալ-լեյ­տե­նան­տի կո­չում:
«ՎԱԶ­ԳԵ­ՆԻ ԿՈ­ՉԸ` ՈՒՂՂ­ՎԱԾ ՀԱՅ ՍՊԱ­ՆԵ­ՐԻՆ՝ ՎԵ­ՐԱ­ԴԱՌ­ՆԱԼ ՀԱՅ­ՐԵ­ՆԻՔ, ԱՐ­ՁԱ­ԳԱՆ­ՔԵՑ ԻՄ ՀՈ­ԳՈՒՄ»
Գե­նե­րա­լը պատ­մում էր հան­դարտ, անշ­տապ, վաս­տա­կած մար­դու խա­ղա­ղու­թյամբ, եր­բեմն միայն ձայ­նում, հա­յաց­քում ա­լե­կո­ծում էր նկատ­վում, հատ­կա­պես երբ անդ­րա­դառ­նում էր կյան­քում հան­դի­պած ա­նար­դա­րու­թյան, դա­ժա­նու­թյան դր­վագ­նե­րի:
-Աֆ­ղա­նա­կան պա­տե­րազ­մի վեր­ջին վե­րա­դար­ձա Լե­հաս­տա­նում տե­ղա­բաշխ­ված խոր­հր­դա­յին զոր­քեր, զբա­ղեց­րի մար­տա­կան պատ­րաս­տու­թյան գծով պե­տի տե­ղա­կա­լի իմ պաշ­տո­նը: Վազ­գեն Սարգ­սյա­նի կո­չը` ուղղ­ված հայ սպա­նե­րին՝ վե­րա­դառ­նալ հայ­րե­նիք, ար­ձա­գան­քեց իմ հո­գում: Դի­մում գրե­ցի և 1990 թ. հուն­վա­րի կե­սին ար­դեն Հա­յաս­տա­նում էի: Ինձ նշա­նա­կե­ցին հան­րա­պե­տա­կան զին­կո­մի­սա­րիա­տի զո­րա­հա­վա­քա­յին բաժ­նի պետ-զին­կո­մի տե­ղա­կալ: Շատ աշ­խա­տանք կար ա­նե­լու: Պա­տե­րազմ էր, մութ ու ցուրտ ժա­մա­նակ: Կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րը պա­տե­րազ­մը չէին կա­րող հաղ­թա­հա­րել, դժ­վար էր հրո­սակ­նե­րին դի­մա­կա­յե­լը, ա­նընդ­հատ նա­հան­ջում էին, մարդ­կա­յին նե­րուժ էր պետք: 1990 թ. իմ նա­խա­ձեռ­նու­թյամբ ստեղ­ծե­ցինք ինք­նա­պաշտ­պա­նա­կան գու­մար­տակ­ներ: Դա ար­վում էր շատ գաղտ­նի պայ­ման­նե­րում: ԽՍՀՄ-ը դեռ կար: K-1991. շատ քչե­րը գի­տեն, թե սա ինչ էր նշա­նա­կում: 1991 թ. ապ­րի­լի կե­սե­րին Մոսկ­վա­յից մի խումբ ե­կավ ստուգ­ման՝ ծո­վա­կալ, 6-7 գե­նե­րալ, գն­դա­պետ­ներ: Նրանց պատ­մե­ցի հա­յոց պատ­մու­թյան հի­շա­տա­կե­լի դր­վագ­ներ և պար­տադ­րե­ցի ապ­րի­լի 24-ին այ­ցե­լել Ծի­ծեռ­նա­կա­բերդ, խո­նարհ­վել ցե­ղաս­պա­նու­թյան զոհ դար­ձած ան­մեղ հա­յե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող ան­մար կրա­կի առջև: Այ­ցե­լե­ցին և ծաղ­կեպ­սակ դրե­ցին: Ապ­րի­լի 25-ին նրանց հետ կան­չե­ցին: Մա­յի­սի 3-ին թե 4-ին այդ խմ­բից 4 գն­դա­պետ վե­րա­դար­ձան: Իմ տե­ղա­կալն էր նրանց տե­ղե­կաց­րել, թե ես ու Ա­րա­րա­տի զին­կոմ Սու­րիկ Մի­քա­յե­լյանն ի՛նչ ենք կազ­մա­կեր­պել, թե այդ ինք­նա­պաշտ­պա­նա­կան գու­մար­տակն ինչ նպա­տա­կի է ծա­ռա­յե­լու: Սու­րի­կը մեղ­րե­ցի էր, ա­մե­նա­պատ­րաստ­ված, ա­մե­նաակ­տիվ սպան (հե­տո նա նշա­նակ­վեց Ա­րա­րա­տի զին­կոմ): Մո­տա­վո­րա­պես 600 մարդ էինք հա­վա­քել: ՈՒ այս գն­դա­պետ­նե­րը Մոսկ­վա­յից ե­կել էին մեզ տա­նե­լու: Շարժ­վե­ցինք դե­պի Ա­րա­րատ: Ա­ռանց հա­մա­րա­կալ­ման, կան­չագ­րե­րի՝ զգու­շաց­րի Սու­րի­կին. «Ե­կել են, ինձ ու քեզ ու­զում են տա­նել»: Նրանց ա­սած­նե­րը Սու­րի­կը ևս կտ­րա­կա­նո­րեն ժխ­տեց՝ ա­սե­լով. «Մենք խոր­հր­դա­յին սպա­ներ ենք»: Շա­րու­նա­կու­թյունն այն ե­ղավ, որ այդ մար­դիկ շա­տա­խո­սե­ցին, և մենք ա­մեն մե­կի հետ մի-մի արկղ կո­նյակ դրե­ցինք ու ճա­նա­պար­հե­ցինք Մոսկ­վա: Այդ­պի­սով՝ վտան­գա­վոր պահն ան­ցավ: Հե­տո ան­կա­խու­թյուն ե­ղավ: Մենք այլևս պետք չէինք ռուս­նե­րին:
Մեր կազ­մա­վո­րած այդ գն­դե­րից իմ տե­ղա­կալ Հա­րու­թյու­նո­վի հետ մո­տա­վո­րա­պես 8 հա­զար 600 մարդ եմ ճա­նա­պար­հել ճա­կա­տա­գիծ: Նրան­ցից 5 000-ը զոհ­վեց: Ցա­վա­լի, դժ­վա­րին, սր­տա­մաշ օ­րեր էին:
Կենտ­կո­մի շեն­քի ա­ռա­ջին հար­կի վեր­ջին՝ 106 սե­նյա­կում էր Վազ­գե­նի աշ­խա­տա­սե­նյա­կը: Այն­տե­ղից էր նա ղե­կա­վա­րում պաշտ­պա­նու­թյան գոր­ծը: Դի­մա­ցի սե­նյա­կում նս­տում էր Սեր­գեյ Մար­տի­րո­սյա­նը, ո­րը թի­կուն­քի գծով տե­ղա­կալն էր: Վազ­գե­նի հանձ­նա­րա­րու­թյամբ Քա­նա­քե­ռում՝ ներ­կա­յիս կա­պի գն­դում, ստեղ­ծե­ցինք պատ­րաս­տու­թյան բա­զա: Ջա­նա­դիր աշ­խա­տանքն ար­դյունք տվեց: Այն­տեղ էինք վե­րա­պատ­րաս­տում, հան­դեր­ձա­վո­րում, զի­նում և ճա­նա­պար­հում ռազ­մա­ճա­կատ՝ Վազ­գեն Սարգ­սյա­նի ան­մի­ջա­կան գլ­խա­վո­րու­թյամբ: Նա էր ո­րո­շում՝ ում հրա­մա­նա­տա­րու­թյան ներ­քո, ու՛ր պի­տի գնան: Սպա­յա­կան կազ­մը ձևա­վո­րե­ցինք Սի­սիա­նում: Ա­ռա­ջին սպա­յա­կան հրա­մա­նա­տա­րա­կան կազ­մը ես եմ ներ­կա­յաց­րել Վազ­գեն Սարգ­սյա­նին:
1992 թ. ծանր ժա­մա­նա­կա­հատ­ված էր մեր ժո­ղովր­դի հա­մար: Ապ­րել-մեռ­նե­լու օ­րեր էին: Եվ այդ վի­ճա­կից դուրս գա­լու ու­ղին կա­նո­նա­վոր բա­նա­կի կազ­մա­վո­րումն ու հզո­րա­ցումն էր: Ար­դեն լավ զին­ված էինք: Վազ­գեն Սարգ­սյա­նը մեր ա­ռա­ջին պաշտ­պա­նու­թյան նա­խա­րարն էր, պաշ­տո­նա­վա­րեց 1991-1992 թթ., 1993 թ. պաշ­տո­նը թո­ղեց: Նրա փո­խա­րեն նշա­նակ­վեց Սերժ Սարգ­սյա­նը: Հե­տո ո­րոշ ժա­մա­նակ անց Սերժ Սարգ­սյա­նը նշա­նակ­վեց ՀՀ պե­տա­կան անվ­տան­գու­թյան վար­չու­թյան պետ, ա­պա ազ­գա­յին անվ­տան­գու­թյան նա­խա­րար, 1996-1999 թթ.՝ ՀՀ ներ­քին գոր­ծե­րի և ազ­գա­յին անվ­տան­գու­թյան նա­խա­րար, այ­նու­հետև՝ ՀՀ նա­խա­գա­հին ա­ռըն­թեր ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղար:
(շարունակելի)
Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ
Դիտվել է՝ 21913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ